Հետևեք մեզ։

Իլոն Մասկը հայտնել է, որ Starship-ը հինգ տարի անց մարդկանց Լուսին կհասցնի, 9 տարվա ընթացքում՝ Մարս

00:35, 09 ապրիլ 2024
Իլոն Մասկը հայտնել է, որ Starship-ը հինգ տարի անց մարդկանց Լուսին կհասցնի, 9 տարվա ընթացքում՝ Մարս

Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը ակնկալում է, որ իր ընկերությունը կկարողանա մարդկանց հասցնել Լուսին 5 տարվա ընթացքում, իսկ Մարս՝ 7-9 տարվա ընթացքում, փոխանցում է Ria.ru-ն։


«Առաջին Starship-ը, որը վայրէջք կկատարի Մարսի վրա, կլինի դատարկ՝ առանց մարդկանց։ Կարծում եմ՝ հնարավոր է հինգ տարվա ընթացքում... Կարծում եմ՝ մենք հինգ տարվա ընթացքում մարդկանց կհասցնենք Լուսին...Առաջին մարդիկ Մարսի վրա, կարծում եմ, կլինեն յոթ տարի կամ ավելին, յոթից ինը տարվա ընթացքում»,- ասել է Մասկը հարցազրույցում: