Հետևեք մեզ։

Հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվում են երկխոսության միջոցով, սակայն դեռ վաղ է ասել, թե մոտ ապագայում հանդիպում տեղի կունենա․ Միլլեր

10:28, 09 ապրիլ 2024
Հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվում են երկխոսության միջոցով, սակայն դեռ վաղ է ասել, թե մոտ ապագայում հանդիպում տեղի կունենա․ Միլլեր

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորվում են երկխոսության միջոցով։

Այս մասին ավանդական ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։

«Մենք երկու կողմերի ուշադրությանն ենք ներկայացրել մեր դիրքորոշումը երկխոսության կարեւորության վերաբերյալ։ Պաշտոնական Վաշինգտոնը միշտ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև քննարկումների միջավայրի գոյությանը։ Այդ մասին ղեկավարների հետ առանձին քննարկումների ժամանակ հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Մենք պատրաստ ենք դերակատարում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության մեջ։ Սակայն, կարծում եմ, դեռ վաղ է ասել, թե մոտ ապագայում որեւէ հանդիպում տեղի կունենա»,- ասաց նա։