ԱԺ-ում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների թեմայով հրատապ նիստի անցկացնելու հարցը: Այս մասին ԱԺ հերթական նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ կքննարկենք «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը»,- ասել է Սիմոնյանը։
Հրատապ նիստի առաջարկով հանդես են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։