ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բարձր հովանու ներքո կայացել է համերգ` նվիրված կանանց տոների միամսյակին:
«Մշակութային երեկոն իրականացվել է Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակի տոնակատարությունների շրջանակներում:
Համերգին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահի տիկին Մարիամ Մարգարյանը, ԱԺ կին պատգամավորներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ ու հանրապետության կրթամշակութային հաստատությունների մանկավարժներ:
Հնչել են հայ եւ օտարազգի հեղինակավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Հանդիսատեսը համերգասրահից հեռացել է` տանելով իր հետ վառ տպավորություններ»,-ասվում է ԱԺ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ քաղաքական գործիչների տիկնանց հետ համերգին մասնակցել է Լիլիթ Թադևոսյանը, ով Վճռաբեկ դատարանի նախագահն է, ինչպես նաև Աննա Հակոբյանի մտերիմ, դատական համակարգում առաջընթաց ունեցող Նաիրա Հովսեփյանը, ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը։
Hayastan.news-ի տեղեկություններով՝ այլ պաշտոնյա տիկնանց ևս հրավեր արվել է, սակայն հարգելի պատճառներ են հայտնել և չեն ներկայացել համերգին։ ՔՊ-ական տիկնանց շրջանում կասկածներ են առաջացել, որ դրանք պատրվակներ են՝ նախապես պլանավորած։