Ապրիլի 8-ին, արտակարգ դեպք Է տեղ ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժին ահազանգեր են ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում՝ «Հայփոստի» դիմաց, խանութ է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նաիրյան փողոց 128/4 հասցեում գտնվող ավտոպահեստամասերի խանութում։
Հրդեհը նախ մեկուսացվել է, ապա՝ մարվել: Այրվել է խանութի պատուհանը և ջերմահարվել առաստաղը՝ մասամբ։
Կայքի տեղեկություններով՝ մինև հրշեջները մարում էին կրակը, ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ տեղի ունեցածը հրկիզում է։
Պարզվել է նաև որ նույն օրը ժամը 17։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հուսիկ Սարգսյանը դիտավորյալ կոտրել է ավտոպահեստամասերի խանութ-սրահի հետնամասի ապակին և բենզինի միջոցով այրել խանութ սրահը և սրահում գտնվող ավտոպահեստամասերի մի մասը, որի հետևանքով խանութին պատճառել է մոտ 2 մլն ՀՀ դրամի նյութական վնաս։
Ոստիկաներնն ու պարեկները հայտնաբերել են կասկածյալին ու բերման ենթարկում ոստիկանության Սևանի բաժին։