Ֆրանսիան Հայաստանին տրամադրում է այնպիսի զինտեխնիկա, որը շատերն են ուզում ձեռք բերել։
Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Նա գրառմանը կից հրապարակել է հոդված «Thales» ընկերության «Ground Master 200»-ի մասին, որի 3 օրինակ վաճառվել է Հայաստանին։