Հետևեք մեզ։

ԼՂ-ում մնացել է մոտ 10 հայ, որոնք այժմ ոտնձգությունների են ենթարկվում, ի՞նչ կարծիքի եք, Շառլ Միշել․ Էդմոն Մարուքյան

12:24, 09 ապրիլ 2024
ԼՂ-ում մնացել է մոտ 10 հայ, որոնք այժմ ոտնձգությունների են ենթարկվում, ի՞նչ կարծիքի եք, Շառլ Միշել․ Էդմոն Մարուքյան

Սա այն է, ինչ մենք անվանում ենք ադրբեջանական ռեժիմի դեմք, մենք շարունակում էինք պնդել, որ նա ի վիճակի չէ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգության երաշխիքները։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքանը։

 

«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը իրականացրեց էթնիկ զտումներ, 150.000 հայերից Լեռնային Ղարաբաղում մնացել է մոտ 10-ը, որոնք այժմ ենթարկվում են ոտնձգությունների։ Ահա թե ինչու մենք շարունակում էինք հայտարարել, որ սա հանցավոր ռեժիմ է, և մենք դեռ զարմանում ենք, թե ինչպես կարող է միջազգային հանրությունը հավատալ Ադրբեջանին, երբ ասում էին. «նրանք մեր քաղաքացիներն են և ունեն Ադրբեջանի Սահմանադրությամբ բոլոր իրավունքներն ու անվտանգությունը մեզ հետ խաղաղ ապրելու համար»: 

 


Ի՞նչ կարծիքի եք այս մասին, Շառլ Միշել»,- գրել է Մարուքյանը և կիսվել արտասահմանցի լրագրող Լինդսի Սնելլի հրապարակումով, որտես երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները մեքենան վարում դեպի փողոցի մեջտեղով քայլող հայազգի տարեց տղամարդու ուղղությամբ, ապա հարցնում՝ «Արա ոնց ես, ինչ ես ասում»։ Տեսանյութը՝ այստեղ։