Դա հերթական արկածախնդրությունն է, որը, բնականաբար, վաղուց է սկսել։ ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում այս կերպ արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը Միրզոյանի՝ ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին չմասնակցելուն։
«Այսինքն, մենք բազմիցս ասել ենք՝ կարելի է հազար հարցում դժգոհել ՀԱՊԿ-ից, մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից, բայց կատարել քայլեր, որը նշանակում է վեկտորի փոփոխություն․․․ այսօր պատերազմ է՝ Ռուսաստան և միավորված Արևմուտք, այդ պատերազմը տեղափոխվում է Հայաստանի տարածք։ Ես բազմիցս եմ ասել, որ սա ամենակործանարար հետևանքը կարող է ունենալ Հայատսանի համար, սա այն է, ինչ իրենք այսօր անում ենբ»,-ասաց Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ ինչն է խանգարո՞ւմ գնալ այդ նիստին, բարձրացնել հուզող հարցերը և այլն։
«Կարծում եմ՝ այն կողմից պահանջ է դրված, որ Հայաստանը պետք է միանա հակառուսական ճակատին։ Սա է հարցը և խնդիրն այսօր «բարեհաջող» իրականացնում է այսօրվա իշխանությունը»,-ասաց ՀՅԴ-ական պատգամավորը։
ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին