Հետևեք մեզ։

Գալու եք, բյուջե ուզեք, ինչի պետք է կողմ քվեարկեն, եթե չգիտեն՝ այդ բյուջեից ինչքան փող ուր է գնում․ Ալեքսանյանը՝ Ավանեսյանին

12:42, 09 ապրիլ 2024
Գալու եք, բյուջե ուզեք, ինչի պետք է կողմ քվեարկեն, եթե չգիտեն՝ այդ բյուջեից ինչքան փող ուր է գնում․ Ալեքսանյանը՝ Ավանեսյանին


Հարցմամբ դիմել եմ Առողջապահության նախարարություն՝ խնդրելով տրամադրել Երևանում գործող ԲԿ-ների 2023-ին ստացած պարգևավճարները և հավելավճարները, և պարզվել է, որ 100 տոկոս պետական մասնաբաժնով ԲԿ-ների տնօրենների պարգևավճարը և հավելավճարը հանդիսանում են անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքով պաշտպանված տվյալ։ 

Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա նշել է, որ որպես քննիչ հանձնաժողովի անդամ ծանոթացել է ՀՀ ԶՈՒ կիրառման պլանին և հարց ուղղել նախարար Անահիտ Ավանեսյանին․ «Ես ուզում եմ հասկանալ՝ ոնց է հնարավոր, որ զինված ուժերի հետ կապված գաղտնիքները պատգամավորներին հասանելի լինեն, բայց 100 տոկոս պետական բաժնով աշխատող ընկերությունները անահասանելի լինեն։ Դա նորմալ չէ, երբ 5 միլիարդ բյուջե կառավարող մարդը հրաժարվում է որոշակի հաշվետվողականություն տրամադրել Ազգային ժողովին։ Հազար ներողություն, ԱԺ-ն բյուջե է հաստատում, դուք գալու եք ուզեք, ինչի պետք է էս մարդիկ կողմ քվեարկեն, եթե չգիտեն՝ այդ բյուջեից ինչքան փող ուր է գնում»։

Ավանեսյանը պատասխանել է․ «Այո, տարբեր տիպի գաղտնիքներ տարպեր օրենքներով են կարգավորվում։ Պարո՛ն Ալեքսանյան, դւոք կարող եք հասանելիություն ունենաք ռազմական հույժ գաղտնի ինֆորմացիայի, բայց չեք կարող ինֆորմացիա ունենա իմ բժշկական տվյալների մասով»։