Եվրամիությունը տեսանելի ապագայում չի կարողանա սեփական բանակ ունենալ, քանի որ անդամ երկրները դեռ պնդում են պաշտպանության բնագավառում ազգային ինքնիշխանության պահպանումը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով Բրյուսելում միջազգային ֆորումում:
«Պետությունները առաջին գիծն են: Մենք Բրյուսելում բանակ չունենք, իսկ վաղը մենք չենք ունենա եվրոպական բանակ: Պետությունները վերահսկում են իրենց պաշտպանական քաղաքականությունը»,- ասել է Բորելը։