Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ղրղզստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջինբեկ Կուլուբաևի հետ։
Բայրամովը խոսել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման մասին։ Նա ընդգծել է, որ «խաղաղության հնարավորությունների դեմ ուղղված միակողմանի քայլերն ու նախաձեռնություններն անընդունելի են»։