Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Տեղ գյուղի հատվածում գրանցված բախումների հետևանքով 3 զոհի մասին։ Հրապարակվել են նաև նրանց լուսանկարներն ու անունները․ Զալով Վիդադի, Թաղիև Սեբուհի, Հասանով Էլշադ։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր, ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հակառակորդն ունի բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։