ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը փոխարինել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին։
Միքայել Աղասանդյանի փոխարեն նշանակվել է ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը, համապատասխան հրամանագրերը տեղադրված են իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանհատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Լվովիչ Վասիլևին», - ասված է փաստաթղթում։
Մեկ այլ հրամանագրով Պուտինը Միքայել Աղասանդյանին ազատել է այդ պարտականություններից։