Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմի կրակի հետևանքով վնասվել են Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը (լուսանկարներ)

14:31, 09 ապրիլ 2024
Ադրբեջանական կողմի կրակի հետևանքով վնասվել են Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը (լուսանկարներ)

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է․«Ապրիլի 8-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված  անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե»:

 

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Արավուսի և Խոզնավարի ուղղությամբ. ՊՆ