Հետևեք մեզ։

Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել․ Մհեր Գրիգորյանը հարցին, թե ի՞նչ է զիջելու Ադրբեջանը

15:12, 09 ապրիլ 2024
Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել․ Մհեր Գրիգորյանը հարցին, թե ի՞նչ է զիջելու Ադրբեջանը

Հարցերը դեռ քննարկման փուլում են, վերջնական որոշում դեռ չկա։

Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու մասին հարցին ի պատասխան։

«Սահմանազատման հատվածները, կարևորագույն սկզբունքները՝ անվտանգություն, սոցիալ-կենցաղային, իրավական, մինչև այդ հարցերի շուրջ վերջնական որոշում չլինի, սահմանազատման մեկնարկի բանակցությունների մասին չենք կարող խոսել»,-ասաց փոխվարչապետը։


Հարցին, թե իսկ Ադրբեջանն ի՞նչ տարածքներ է զիջելու, Մհեր Գրիգորյանն ասաց․ «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև դեռևս վերջնական կոնսենսուս չկա»։

Հարցին, թե այսինքն՝ նույնիսկ սահմանազատումն այդ հատվածից սկսելու որոշում չկա՞, Մհեր Գրիգորյանն ասաց․ «Սահմանազատումն այդ հատվածից սկսելու մասով որոշում կարող է լինել այն ժամանակ, երբ մնացած հարցերի մասին լինի կոնսենսուս, որոնք նշեցի։ Բազմաթիվ հարցեր քննարկում ենք»։