Հետևեք մեզ։

Սեյրան Օհանյանը, Արմեն Ռուստամյանը, Լևոն Քոչարյանը և ևս 7 պատգամավոր չի կարող մասնակցել ԱԺ փակ նիստին

15:40, 09 ապրիլ 2024
Սեյրան Օհանյանը, Արմեն Ռուստամյանը, Լևոն Քոչարյանը և ևս 7 պատգամավոր չի կարող մասնակցել ԱԺ փակ նիստին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստանյանը, Լևոն Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և այլ պատգամավորներ ԱԺ փակ նիստին չեն կարող մասնակցել թույլտվություն չունենալու պատճառով. Ալեն Սիմոնյանը հրապարակեց նիստին մասնակցելու իրավունք չունեցողների անունները և ասաց՝ նրանք գաղտնիության թույլտվություն չունեն։

Նրանք են Դավիթ Կարապետյանը (ՔՊ), ընդդիմադիրներից Արմեն Գևորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Լևոն Քոչարյանը, Սեյրան Օհանյանը։

Անունները հրապարակելուց հետո ԱԺ նախագահը պահանջեց, որ նիստին մասնակցող պատգամավորները հանձնեն հեռախոսները, իսկ լրագրողները՝ դահլիճից դուրս գան։