Հետևեք մեզ։

Ֆրանսիայում անհայտ անձինք կրակել են Շերբուրգի մզկիթի վրա

16:07, 09 ապրիլ 2024
Ֆրանսիայում անհայտ անձինք կրակել են Շերբուրգի մզկիթի վրա

Մահմեդական Ռամադան ծոմի ավարտի նախօրեին անհայտ անձինք կրակել են Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Շերբուրգ քաղաքի մզկիթի վրա, հայտնում է France Bleu ռադիոկայանը։


Երկուշաբթի երեկոյան ոստիկանները մզկիթի ճակատին հայտնաբերել են գնդակների հետքեր, իսկ մոտակայքում՝ պարկուճներ։ Մզկիթի շրջակայքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։