Հետևեք մեզ։

«Գոյ» թատրոնի վերաբերյալ դատական հայցը վարույթ է ընդունվել, սակայն դերասանները չկարողացան մտնել թատրոն

16:39, 09 ապրիլ 2024
«Գոյ» թատրոնի վերաբերյալ դատական հայցը վարույթ է ընդունվել, սակայն դերասանները չկարողացան մտնել թատրոն

«Գոյ» թատրոնի դերասանները չկարողացան մտնել թատրոն։ Նրանք ավելի վաղ հայտնել էին, որ երեկ քննարկումներ են ունեցել և առաջարկել են իրենց թույլ տալ այսօր մտնեն թատրոնի շենք, որից հետո կշարունակեն բանակցությունները։ Նրանք նաև նշել էին, որ տեղեկացել են՝ իրենց հայցն ընդունվել է վարույթ և եկել են այդ մասին տեղեկացնելու։

 

Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Հրաչյա Ներսիսյանը խնդրել է նրանց, որպեսզի փոստով ուղարկեն իրազեկող դիմումն առ այն, որ դատական հայցը վարույթ է ընդունվել և «Գոյ»-ի դերասանները պետք է շարունակեն իրենց աշխատանքը մինչև դատական որոշում։

 

Ներսիսյանը միևնույն ժամանակ հայտնել է, որ «Գոյ» թատրոնի դերասանները կարող են հանդիսատեսի համար նախատեսված մուտքով մտնել թատրոն և իրենց ստեղծագործական աշխատանքը շարունակել։