Հետևեք մեզ։

Քննարկվում է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի   գործածության արգելքի նախագիծը

16:44, 09 ապրիլ 2024
Քննարկվում է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի   գործածության արգելքի նախագիծը

Այսօր՝ ապրիլի 9-ին Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է հերթական հանրային քննարկումը՝ մեկանգամյան օգտագործման պլաստիկ արտարանքի ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով օրենսդրական նախագծերի վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա շուրջ երկու տասնյակ տնտեսվարողներին, ովքեր զբաղվում են մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրությամբ կամ ներմուծմամբ, նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը ներկայացրել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել արգելքի նախագծի շուրջ կարծիքների փոխանակում, նախարարության ներկայացուցիչները գույքագրել են տնտեսվարողների կողմից բարձրաձայնված խնդիրները։

Իրազեկման հանդիպումները կրում են շարունակական բնույթ։