Հակասություն չասեմ, բայց Արարատ Միրզոյանը Նիկոլից Նիկոլ էր դահլիճում։ Այս մասին,ԱԺ փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է Մհեր Գրիգորյանին, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Մհեր Գրիգորյանը փորձում էր ներկայացնել այն աշխատանքը, որ արել են, այն սկզբունքները, որ գոյություն ունեն։ Ինձ թվում է ընդհանրապես, սա նոր տպավորություն չէ, սա նաև բանակցային փաստաթղթերին ծանոթանալուց հետո տպավորություն է, կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն ու կան արտգործնախարարությունների ու հանձնաժողովների միջև բանակցություններ։ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ աշխատում է ուղիղ»,-ասաց Սաղաթելյանը։