Հետևեք մեզ։

Հայաստանում ձերբակալված ՌԴ քաղաքացին դասալիք է, նրան ռազմաբազայի աշխատակիցները կտեղափոխեն ՌԴ

19:31, 09 ապրիլ 2024
Հայաստանում ձերբակալված ՌԴ քաղաքացին դասալիք է, նրան ռազմաբազայի աշխատակիցները կտեղափոխեն ՌԴ

Հայաստանում մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ ձերբակալել են ռուս դասալիքին. Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Caution, News»  ալիքին։ Անատոլի Շչետինինին բերման են ենթարկել Գյումրի քաղաքում՝ ՌԴ ռազմական ոստիկանության մասնակցությամբ։  Հաղորդվում է, որ նրանք մտադիր են տղամարդուն ռազմաբազայից Ռուսաստան ուղարկել ռազմական ինքնաթիռով։

2023 թվականի դեկտեմբերին Գյումրիում ձերբակալվել էր ՌԴ ԶՈւ մեկ այլ դասալիք Դմիտրի Սետրակովը։ Նրան Երևանի օդանավակայանից տեղափոխել էին ՌԴ ԶՈւ բազա, ապա ուղարկել Ռուսաստանի Դաշնություն։

Ավելի վաղ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտնել էր․ 

«Անատոլի Շչետինը գտնվում է հետախուզման մեջ և ապաստանել էր ՀՀ-ում զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով։

Ներկայումս, ըստ մեր հավաստի տեղեկությունների, ՌԴ ռազմաբազայի աշխատակիցները պատրաստվում են Շչետինին ինքնաթիռով տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն։

Հերթական անգամ ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները, խախտելով ՀՀ օրենսդրությունը, ապօրինի գործողույթուններ են իրականացնում, ՀՀ տարածքում անձին  առևանգում են, պահում ապօրինի անազատության մեջ և փորձում են տեղափոխել ՌԴ։

Սույն հայտարարությամբ պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ Ներքին գործերի նախարարությունից անհապաղ միջոցներ ձեռնարկել և ազատել ապօրինի ազատությունից զրկված Ան․ Շչետինին, քրեական հետապնդում իրականացնել առևանգողների նկատմամբ, իսկ Ազգային անվտանգության ծառայությանը՝ միջոցներ ձեռնարկել կանխելու Անատոլի Նիկոլաևիչ Շչետինին բռնի տեղափոխումը ՀՀ սահմանից դուրս»:

 

Երևանում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալելու լուրը կեղծ է․ բերման ենթարկվածը եղել է ՌԴ քաղաքացի