95 տարեկան հասակում մահացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիր Փիթեր Հիգսը։ Այս մասին հաղորդվում է Էդինբուրգի համալսարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
1964 թվականին Հիգսը կանխատեսել է մասնիկի հայտնաբերում, որը որոշում է նյութի մեջ զանգվածի առկայությունը։ Հետագայում այն կոչվեց Հիգսի բոզոն։
Այդ գյուտի համար նա 2013 թվականին արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի: