Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը նոր հակահարձակման ծրագիր է մշակել։
«Այո, մենք հակահարձակողական ծրագիր ունենք», - ասել է նա գերմանական Bild թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Փոլ Ռոնցհայմերի հետ հարցազրույցում: Զելենսկին միաժամանակ նշել է, որ դրա համար ուկրաինական բանակը զենք է պահանջում, այդ թվում՝ ԱՄՆ-ից։ «Այո, Ռուսաստանն ունի ավելի շատ մարդ, ավելի շատ զենք, բայց միացյալ Արևմուտքն ունի ժամանակակից սպառազինության համակարգեր, հետևաբար մենք որոշակի տեխնոլոգիաներ կստանանք»,- ասել է Զելենսկին։ «Եվ եթե մենք շարունակենք ավելացնել արտադրությունը, եթե մեր գործընկերներից լիցենզիաներ ենք ստանում, ապա խոսքը ոչ թե մարդկանց քանակի, այլ զենքի որակի մասին է»,- ընդգծել է նա։
Բացի այդ, Զելենսկին ասել է, որ չի բացառում Ռուսաստանի հարձակումը Խարկովի վրա։ Նա նաև կրկին զենք է խնդրել Արևմուտքից, սակայն այս անգամ կենտրոնացել է ոչ թե տանկերի կամ հրթիռների, այլ հակաօդային պաշտպանության համակարգերի վրա։ «Առաջին հերթին մեզ անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համակարգեր, նախ մենք պետք է կարողանանք պաշտպանվել մեզ»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը՝ հավելելով, որ անօդաչու սարքերը չեն փոխարինի հակաօդային պաշտպանությանը։