ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը խոստովանել է, որ եթե ինքը լիներ Ռուսաստանի փոխարեն, չէր ցանկանա, որ Ուկրաինան անդամակցեր ՆԱՏՕ-ին, ինչպես Ֆինլանդիան և Շվեդիան։
ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ օրենսդիրները պաշտպանության գերատեսչության ղեկավարին հարցրել են, թե արդյոք Ռուսաստանի փոխարեն ինքը կցանկանա՞ր, որ Կիևը միանար Հյուսիսատլանտյան դաշինքին: Պենտագոնի ղեկավարը պատասխանել է․«Իհարկե, եթե ես լինեի Ռուսաստանի փոխարեն, ես դա չէի ցանկանա»:
Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ ինքն էլ Ռուսաստանի փոխարեն լիներ, չէր ցանկանա, որ Ուկրաինան անդամակցեր ՆԱՏՕ-ին
00:38, 10 ապրիլ 2024