ՀՖՖ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հայտնել է, որ իրեն առնչվող գործերը փուչիկի պես պայթելու են։
Aravot.am-ի հարցին՝ եթե սա իրավական հիմք չունի, նշանակում է՝ քաղաքական հետապնդո՞ւմ է, Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է. «Բա եթե քաղաքական հետապնդում չի, բա ի՞նչ է: Իմ, տղուս, սաղի վրա քրեական գործեր են, իմ ֆիրման կրեդիտ է վերցրել իմ հիվանդ եղած ժամանակ, երբ ես Գերմանիայում վիրահատված եմ եղել, տղաս մոտս է եղել, դիրեկտորը վարկ է վերցրել, լափել է, հետ ենք ուզել մեր փողը, դրա համար քրեական գործ են հարուցել, հետախուզում են հայտարարել: Ես ի՞նչ իմանամ ոնց եմ կանգնել կոկորդներին, երբ որ կգամ մի օր շան թուլի պես ականջներից կբռնեմ, էն ժամանակ կխոստովանեն ինչով եմ կանգնել կոկորդներին:
Մի օր կգա, հետաքննություն կգնա, հատ-հատ մարդիկ կասեն՝ ոնց են իրենց ստիպել անօրինական ցուցմունքներ տալ, օրինակ, Կոտայքի ռեգիոնալ վարչության պետը ոնց է մարդկանց ստիպել տղայիս վրա ցուցմունք տալ, մի հատ աղջկա ոնց է ստիպել ցուցմունք տա, որ տղաս իրեն բռնաբարել է, էդ ամբողջը մի օր մարդիկ հետցուցմունք են, չէ՞, տալու: Ջրի երես է ելնելու»: