Օրենբուրգի Ուրալ գետի ջրի մակարդակը վերջին մեկ օրվա ընթացքում բարձրացել է 81 սանտիմետրով՝ հասնելով 978 սանտիմետրի, հայտնել է քաղաքապետարանը Telegram-ի իր ալիքում։
«Վերջին մեկ օրվա ընթացքում Ուրալ գետում ջրի մակարդակը բարձրացել է մինչև 81 սանտիմետր։ Օրենբուրգի հիդրոօդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 10-ին ժամը 08։00-ին (Մոսկվայի ժամանակով 06։00-ին) Ուրալ գետում ջրի մակարդակը կազմում է 978 սանտիմետր», - ասել են իշխանությունները։
Քաղաքապետարանից պարզաբանել են, որ գետի մակարդակը ապրիլի 9-ի երեկոյան գերազանցել է վտանգավոր նիշը՝ 930 սանտիմետր, և շարունակում է բարձրանալ։
Հարավային Ուրալի շրջաններն այս տարի ռեկորդային ջրհեղեղի են ենթարկվել. ամենաբարդ իրավիճակը Օրենբուրգի մարզում է։ Ուրբաթ օրը՝ ապրիլի 5-ին, փլուզվել է ամբարտակը, որը պաշտպանել է Օրսկը Ուրալ գետից։ Իշխանությունները Հին քաղաքից բնակիչների զանգվածային տարհանում են իրականացրել։ Հեղեղվել է6995 բնակելի տուն սեփական հողամասերով։ Հեղեղված տներից տարհանվել է 2493 մարդ, այդ թվում՝ 797 երեխա։