Հետևեք մեզ։

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վեճերը լուծել երկխոսության միջոցով՝ հիշատակելով 3+3 հարթակը

10:42, 10 ապրիլ 2024
Իրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վեճերը լուծել երկխոսության միջոցով՝ հիշատակելով 3+3 հարթակը

Իրանը բազմիցս արտահայտել է իր աջակցությունը Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությանը և իրենց հողի վրա ինքնիշխանության իրավունքին՝ առանց միջազգայնորեն ճանաչված սահմանները փոխելու։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին։

Անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն եռակողմ հանդիպմանը՝ խոսնակն ընդգծել է տարածաշրջանային կարողությունների, այդ թվում՝ 3+3 խորհրդատվական մեխանիզմի օգտագործման անհրաժեշտությունը չլուծված վեճերը կարգավորելու համար։ Նա հավելել է, որ տնտեսական համագործակցության ամրապնդումը և հաղորդակցության ընդլայնումը արդյունավետ դեր են խաղում կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և տնտեսական զարգացման գործում։   

Քանանին նաև կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին լուծել վեճերը երկխոսության միջոցով։