Հետևեք մեզ։

«Զվարթնոց»-ում ոստիկանները երիտասարդի մոտ ատրճանակ են հայտնաբերել

23:46, 11 ապրիլ 2023
«Զվարթնոց»-ում ոստիկանները երիտասարդի մոտ ատրճանակ են հայտնաբերել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել, զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և գծային բաժին են տարել 22-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են գազային ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 5 փամփուշտով:
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: