Մենք տվյալներ և կարծում եմ՝ ապացույցներ ունենք, որ ԼՂ ներկայացուցիչների մի շրջանակ ԼՂ-ում բազմաթիվ քննարկումների ընթացքում ներկայացրել է, որ եթե «մենք շարունակենք այս ճանապարհով գնանք, լինելու է սա, սա սա»։
Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Սեյրան Օհանյանի հարցին առ այն, թե ինչու է կարծում, որ Արցախի կառավարության ներկայությունը ՀՀ-ում վտանգ է ներկայացնում։
«Ձեր ասած շրջանակը սրան չի արձագանքել՝ որն է իրենց պլանը։ Մենք նյութեր ունենք, թե որն է իրենց պլանը։ Ասում էին լավ, էստեղ չի լինում, կգնանք, Հայաստանում իշխանություն կվերցնենք, ինչ է եղել որ։ Պարոն Օհանյան, դուք էլ գիտեք դա։ Ձեր քաղաքական թիմը չէր թաքցնում իր ոգևորությունը ԼՂ-ում տեղի ունեցող հրաժարականների և փոփոխությունների առիթով։ Բայց գոնե հրաժարական տվողները ասում էին, թե ինչ է լինելու»,- ասել է Փաշինյանը։