Հետևեք մեզ։

Սև ծովում կործանվել է Մի-24 ուղղաթիռ

13:04, 10 ապրիլ 2024
Սև ծովում կործանվել է Մի-24 ուղղաթիռ

Չորեքշաբթի առավոտյան Սև ծովում կործանվել է Մի-24 ուղղաթիռը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։


«2024 թվականի ապրիլի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 06.00-ի սահմաններում, Մի-24 ուղղաթիռը վթարի է ենթարկվել Սև ծովի վրայով պլանային թռիչք կատարելիս՝ Ղրիմի արևմտյան ափի մոտ:

 

Վթարի նախնական պատճառը եղել է ինքնաթիռի խափանումը: Վթարի վայրում աշխատում է որոնողափրկարարական ծառայությունը»,- ասված է հաղորդագրությունում։