Հետևեք մեզ։

Սերգեյ Լավրովը կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

13:21, 10 ապրիլ 2024
Սերգեյ Լավրովը կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին, հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին Մինսկում, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Ապրիլի 12-ին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն արդի միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ»,- ասել է Զախարովան։


Նա հավելել է, որ կողմերը կքննարկեն ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության հարցեր՝ շեշտը դնելով կազմակերպությունում Ռուսաստանի նախագահության իրականացման վրա։