Կրեմլը հուսով է, որ տեսանելի ապագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել երկկողմ հարաբերությունների հարցերը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Риа Новости-ն։
«Հուսով ենք, որ տեսանելի ապագայում առաջնորդները հնարավորություն կունենան անձամբ քննարկել նման հարցեր, եթե դրանք լինեն օրակարգում։ Հուսով ենք, որ ամենաբարձր մակարդակով ղեկավարները հնարավորություն կունենան քննարկել այդ ամենը»,- ասել է նա։