Հետևեք մեզ։

Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, նման սերտ երկխոսության ժամանակ կարող են խնդիրներ առաջանալ. Պեսկով

14:15, 10 ապրիլ 2024
Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, նման սերտ երկխոսության ժամանակ կարող են խնդիրներ առաջանալ. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության մերձավոր գործընկերն ու դաշնակիցն է, և դժվար թե կարելի է գերագնահատել երկկողմ հարաբերությունների կարևորությունը։

«Գիտեք, որ Հայաստանը մեր մտերիմ գործընկերն է, մեր դաշնակիցն է, մի երկիր, որի հետ մեզ միավորում են բազմաթիվ ինտեգրացիոն ֆորմատներ և, իհարկե, պատմական երկկողմ հարաբերություններ, հումանիտար հարաբերություններ, որոնց կարևորությունը, իհարկե, դժվար է գերագնահատել։ Նման սերտ երկխոսության ժամանակ կարող են որոշ խնդիրներ առաջանալ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը շարունակվում է աշխատանքային մակարդակով։