Հետևեք մեզ։

Եթե մենք ուզում ենք գնալ մեր հայրենիք, դա չի նշանակում, որ այստեղ պայքարում ենք իշխանության գալու համար․ Մետաքսե Հակոբյան

15:05, 10 ապրիլ 2024
Եթե մենք ուզում ենք գնալ մեր հայրենիք, դա չի նշանակում, որ այստեղ պայքարում ենք իշխանության գալու համար․ Մետաքսե Հակոբյան

Այսօր կա ՀՀ իշխանության ղեկավար, որը ստեղծում է կեղծ թեզեր և համոզում է մարդկանց։ Ի սկզբանե որևէ մեկը չի վիճարկում ՀՀ իշխանության լինելիությունը, բայց դա չի նշանակում, որ մենք գոյություն չունենք կամ իրավունք չունենք գործունեություն ծավալելու։ Այս մասին հայտարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա նշել է, որ իրենց գերնպատակը Արցախ վերադառնալն է։

«Մենք ունենք գերնպատակ, դա մեր պապենական հայրենիք վերադառնալն է, բազմիցս նշել ենք այդ մասին, որ որևէ մեկը չի կարող մեզ խանգարել այդ գործողությունը կատարել։ Եթե մենք ուզում ենք գնալ մեր տուն, մեր հայրենիք, դա չի նշանակում, որ մենք էստեղ պայքարում ենք իշխանության գալու համար կամ փորձում ենք իշխանություն կիսել։ Ցավով եմ նշում, որ եթե ունենայինք հայամետ իշխանություններ, այդ իշխանությունները պարտավոր էին այդ բեռը ուսերին կրելով բանակցային գործընթացում այդ հարցը կարգավորել։ Իրենք չենք անում, անում ենք մենք»,- ասել է Հակոբյանը։