Հետևեք մեզ։

Մեկը լինի, Մայր Աթոռին հարցնի՝ նշում եք, իբր էդ գյուղերը Տավուշի տարածք են, էդ գյուղը գյուղապետ ունեցե՞լ ա․ Վահագն Ալեքսանյան

15:18, 10 ապրիլ 2024
Մեկը լինի, Մայր Աթոռին հարցնի՝ նշում եք, իբր էդ գյուղերը Տավուշի տարածք են, էդ գյուղը գյուղապետ ունեցե՞լ ա․ Վահագն Ալեքսանյան

Ես իմ գիտակցական կյանքի ընթացքում մշտապես տեսա, որ Մայր Աթոռը ինչից ասես խոսաց, ինչից ասես, բայց, ասենք, եկեղեցական հարցերից չխոսաց։Կլինի՞ Մայր Աթոռը մի օր վեր կենա, օրինակ, զուտ որպես օրինակ՝ կուսակրոնությունից խոսա։Հետաքրքիր է, կլինի մի օր նման հարցերից խոսի։ 

Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ունեցած ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Մեկ քաղաքական հարցերից ա խոսում, մեկ ռազմական, մեկ ֆեյք նյուզ ա տարածում․․․։ Մարդ չի իմանում, էդ ֆեյք նյուզերով լեցուն ընդդիմադիր օրաթե՞րթ է, թե՞ Մայր Աթոռի պաշտոնական կայքն ա»,-ասաց Ալեքսանյանը, մեկնաբանելով Մայր Աթոռի երեկ տարածած հաղորդագրությունը, որ իշխանությունը Տավուշից տարածքներ է հանձնելու։

 «Մեկը լինի, Մայր Աթոռին հարցնի՝ հարգելի՛ Մայր Աթոռ, էդ  տարածքները, որ նշում եք, իբր  Տավուշի մարզի տարածք են, վարչատարածքային միավոր են, էդ գյուղը օրինակ, գյուղապետ ունեցե՞լ ա, կադաստրով ու՞մ ա պատկանում, կադաստային բալանսում որտե՞ղ է այդ գյուղը»,-ասաց Ալեքսանյանը։