Ոսկեպար գյուղի բնակչի, և որևէ բնակչի, որևէ տեղ, որևէ ֆորմատով ես չեմ ասել, և չեմ կարող ասել, և իրավունք չունեմ ասել, և լեզուս չի պտտվի ասել, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից պետք է տրվի ուրիշին։
Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Նիկոլ Փաշինյանը․
«Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ տարածքի փոփոխության վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով»,-ասաց նա։