Հետևեք մեզ։

Բացարձակապես սուտ, հերյուրանք և զրպարտանք է, որ Տավուշի մարզից թեկուզ 1 մմ տարածք վիճարկման ներքո է․ Նիկոլ Փաշինյան

15:49, 10 ապրիլ 2024
Բացարձակապես սուտ, հերյուրանք և զրպարտանք է, որ Տավուշի մարզից թեկուզ 1 մմ տարածք վիճարկման ներքո է․ Նիկոլ Փաշինյան

Խորհրդային Հայաստանի և ՀՀ տարածքում երբեք Բաղանիս-Այրում և Ներքին Ոսկեպար անունով գյուղ չի եղել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Դուք գիտեք որն է Հայաստան, որն է քարտեզը, վերջին անգամ երբ եք եղել Բերքաբերում, որ տենց լավ գիտեք։ Չեք եղել դուք Բերքաբերում»,- ասաց Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողների դիտարկումներին։

Հարցին՝ եթե սահմանազատման հանձնաժողովում չկա համաձայնություն քարտեզների վերաբերյալ, ինչու ենք մենք համաձայնվում Տավուշից տարածքներ տալ, Փաշինյանը պատասխանեց․ 

«Բացարձակապես սուտ է, ես ձեր աչքերի մեջ նայում եմ, չէի ուզի այսպիսի արտահայտություններով խոսել, հերյուրանք և զրպարտանք է, որ Տավուշի մարզից թեկուզ 1 մմ տարածք վիճարկման ներքո է, այդպիսի բան լինել չի կարող, սուտ է։ Դա քաղաքական միավորներ հավաքելու նպատակով որոշ ապապետական ուժերի կողմից վճարովի ձևով տարածվող սուտ է»։