Լիպցիում ռուսական գնդակոծության հետևանքով 14-ամյա աղջիկ է մահացել։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Խարկովի մարզի Լիպցի գյուղում ռուսական գնդակոծության հետևանքով 14-ամյա աղջիկ է զոհվել, հայտնել է Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Նրա խոսքով, ևս երկու հոգի վիրավորվել է՝ դեղատան 33-ամյա աշխատակիցը, ով ստացել է բեկորային վնասվածքներ, և 16-ամյա տղա։