Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իսպանիայի Պալմա քաղաք

16:39, 10 ապրիլ 2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իսպանիայի Պալմա քաղաք

Ապրիլի 20-23-ը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Իսպանիա, որտեղ Պալմա քաղաքում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին:

Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:

Պատվիրակության կազմում են նաև ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը, մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը և այլոք։