Հետևեք մեզ։

Տարօրինակ է՝ ԱԳՆ-ում չկա տվյալ, որ ՀՀ-ն ՄԱԿ-ին քարտեզներ է ուղարկել, որոնցում Տիգրանաշենն ադրբեջանական է, իսկ ԼՂ-ն չկա․ ծառայողական քննություն է ընթանում․ Նիկոլ Փաշինյան

17:27, 10 ապրիլ 2024
Տարօրինակ է՝ ԱԳՆ-ում չկա տվյալ, որ ՀՀ-ն ՄԱԿ-ին քարտեզներ է ուղարկել, որոնցում Տիգրանաշենն ադրբեջանական է, իսկ ԼՂ-ն չկա․ ծառայողական քննություն է ընթանում․ Նիկոլ Փաշինյան

Ծառայողական քննություն է ընթանում այդ առիթով։ Այս մասին ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մամուլի մի հրապարակման, ըստ որի՝  Հայաստանից տարբեր ժամանակներում ՄԱԿ-ին քարտեզներ են ուղարկվել, որում Լեռնային Ղարաբաղը ներառված չի եղել, իսկ Տիգրանաշենը եղել է որպես ադրբեջանական անկլավ:

«Մեր մոտ էլ հարց է առաջացել, թե ՀՀ-ի կողմից արդյոք ժամանակին ՄԱԿ-ին քարտեզնե՞ր են տրվել հրապարակելու համար, որովհետև մենք տեսնում ենք, որ այդտեղ որոշակի դինամիկա կա, այդ դինամիկան որոշակի հարցեր է առաջացնում, այսինքն` քարտեզներում փոփոխություններ են տեղի ունեցել, այդ հարցերին պետք է պատասխաններ տրվեն»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այժմ փորձում են պարզել այդ ամենի պատճառահետևանքային կապը: «Վերջին նման քարտեզը, որը փոխվել է, եթե չեմ սխալվում, 2013-ին է տեղի ունեցել: Հիմա մենք փորձում ենք քննություն իրականացնել և պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Մի բան կարող եմ ասել, որ շատ տարօրինակ մի փաստ ենք պարզել, որ համենայն դեպս, ԱԳՆ-ում այդ քարտեզների ուղարկման հետ կապված ոչ մի տվյալ չի պահպանվել, գոնե այս պահին մենք դա չենք կարողանում գտնել»,- ասել է Փաշինյանը։