Հետևեք մեզ։

Փաշինյանն իրական Հայաստանը վեր է ածում պատմականի ու հանձնում է թշնամուն. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

19:43, 10 ապրիլ 2024
Փաշինյանն իրական Հայաստանը վեր է ածում պատմականի ու հանձնում է թշնամուն. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանն իրական Հայաստանը վեր է ածում պատմականի ու հանձնում է թշնամուն»,-այսօրվա դատական նիստից հետո ավանդական կարճատև հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցերին:

Վերջինս նշեց՝ երբ Փաշինյանը դարձավ վարչապետ, Հայաստանի տարածքը 42 000 ք/կմ էր, որը բաղկացած էր Հայաստանի Հանրապետությունից և Արցախից:

Արմեն Աշոտյանը լրագրողներին հորդորեց բացել Եվրամիության ներկայացուցիչների աչքերը, որ տեսնեն իրականությունը, ոչ թե զբաղվեն Նիկոլ Փաշինյանի անձնական PR-ով: