Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ ապրիլի 3-ին 32-ամյա տղամարդը Դիլիջանի Մաքսիմ Գորկի փողոցում գործող բջջային հեռախոսների խանութ-սրահում, ատրճանակից կրակոց է արձակել աշխատակցուհու ուղղությամբ, որից հետո նույն ատրճանակով կրակել է ինքն իր գլխին, ինչի պատճառով վերջինս տեղում մահացել է: Դեպքից անմիջապես հետո նշված խանութ-սրահի աշխատակցուհին, ով պարզվել է, որ հիշյալ տղամարդու կնոջ քույրն է՝ ծնված 1987թ., «գլխի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ ժամը 12:51-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Տեսագրությամբ երևում է, թե ինչպես է տեղի ունեցել սպանությունը և ինչ է ասել տղամարդը կնոջ քրոջը։ Նա համազգեստով մտել է խանութ, մյուս աշխատակցին խնդրել, որ դուրս գա խանութից․ «Քեզ խնդրում եմ՝ դուրս գաս, ստեղ մարդ ա մեռնելու։ Ինքն իմ ընտանիքը քանդել ա, ինքը իմ քենի կոչվածն ա, ինքն իմ երեխուն զրկել ա ինձնից»,-ասել է տղամարդը, կրակել է քենուն, ապա իրեն։
Տեսանյութն՝ այստեղ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք, զինամթերքի ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։