Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Վայոց ձորի մարզում հայտնաբերվել է սև անգղի բույն։
Ինչպես տեղեկացրին NABU-ից, Վայոց ձորի մարզում նման դեպք նկարագրվել էր ընդամենը մեկ անգամ` 1987 թվականի Կարմիր գրքում, սակայն բնադրման վերաբերյալ հղում չկա։
«Սև անգղ (Aegypius monachus) գրացված է ՀՀ կարմիր գրքում որպես հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ, ԲՊՄՄ կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ, թռչնատեսակը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, որտեղ կանոնավոր բնադրում է։ Թռչնատեսակի պահպանությունը խիստ կարևոր է․ նրան վնասելը առաջացնում է վարչական և քրեական պատասխանատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2018 թվականից սկսած իրականցնում է «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագիր: