ՌԴ ՊՆ մամուլի կենտրոնի սպա Եվգենի Պոլովոդովը զոհվել է «Վեստի Լուգանսկի» լրագրողների խմբի գնդակոծության ժամանակ, որոնց նա ուղեկցում էր, հայտնում է Вести-ն։
Ավելի վաղ LPR-ի իշխանությունները հայտնել էին, որ «Վեստի Լուգանսկ» խումբը Կրեմենսկի ուղղությամբ կրակի է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, օպերատորը վիրավորվել է ոտքից, իսկ թղթակիցը ստացել է ուղեղի ցնցում։
«Այսօր «Վեստի Լուգանսկի» նկարահանող խումբը հայտնվել է ուկրաինացի գրոհայինների թիրախային կրակի տակ: Դենիս Շումը և Արտեմ Յունդասը վիրավորվել և ուղեղի ցնցում են ստացել, նրանք այժմ օգնություն են ստանում: Նրանց ուղեկցող ՊՆ մամուլի ծառայության աշխատակից Եվգենի Պոլովոդովը մահացել է: - ասվում է հաղորդագրության մեջ։
Գնդակոծության տեսանյութն՝ այստեղ։