Ապրիլի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, «Ճամբարակ» բժշկական կենտրոնից, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը։
Ոստիկանները պարզել են, որ հրազենը լիցքավորելու ընթացքում պատահաբար իր ոտքին կրակելու հետևանքով «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 19-ամյա Տիգրան Չ-ն է։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը ժամկետային զինծառայող է։