Հետևեք մեզ։

Ես չեմ ների, այդ պարագայում ես դեմոկրատ չեմ կարող լինել, եթե Արցախը, հայրենիքը կորում ա, և մարդն ասում ա՝ ես դրանից երջանիկ եմ. կա բարոյական սահման, և էդ սահմանը Հայրենիքն ա․ Մարինե Պետրոսյան (տեսանյութ).168.am

23:45, 10 ապրիլ 2024
Ես չեմ ների, այդ պարագայում ես դեմոկրատ չեմ կարող լինել, եթե Արցախը, հայրենիքը կորում ա, և մարդն ասում ա՝ ես դրանից երջանիկ եմ. կա բարոյական սահման, և էդ սահմանը Հայրենիքն ա․ Մարինե Պետրոսյան (տեսանյութ).168.am

 

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը գրող, բանաստեղծ Մարինե Պետրոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.․

. Եթե մենք Փաշինյանի կադաստրի թղթով ասենք՝ ինչ է Հայաստանը, որն ա մեր հայրենիքը, ուրեմն մենք պետք է մեր էպոսից էլ հրաժարվենք, որովհետև Սասունցի Դավիթը Սասունում է եղել… և ընդհանրապես ամեն ինչից պետք է հրաժարվենք։ Եթե ես հրաժարվում եմ իմ հիշողությունից, էլ ինչի՞ եմ ապրում Հայաստանում։ Այդ դեպքում կապրեմ որևէ այլ երկրում՝ ավելի բարեկեցիկ ու մեծ երկրում: Բայց ապրում եմ այստեղ, որովհետև Հայաստանն իմ հայրենիքն է, և այդ հայրենիքը հիշողություն ունի։

 

.Տարածական փոքրությունը քեզ դարձնում ա մահվան ենթակա, Հայաստանն էնքան փոքր ա, որ կարող ա վերանալ… Էս իրավիճակում մենք կամ պիտի վերածնունդ ապրենք, հենարան գտնենք, որը պետք ա մեր հինը լինի, կամ պետք ա վերանանք։

 

.Ժողովրդի մեջ եղած հիշողությունը, որ մենք հզոր ենք, շատ կարևոր ա, բայց երբ դա ոչ մտավոր դաշտում է լինում, դառնում է կենացի մակարդակի։

 

.Մեզանում գնում ա հստակ քարոզչություն, էսօրվա դիսկուրսն էն ա, որ Ռուսաստանը մեզ գցեց… իհարկե, էստեղ ճշմարտություն կա, բայց խնդիրը ուրիշ տեղ է՝ Արևմուտքի կռիվը Արևելքի հետ ա՝ Ռուսաստան, Չինաստան։ Ռուսաստանից պոկվելն ու դեպի Արևմուտք թեքվելը Հայաստանի համար խելոք բան չի, սխալ ա։

 

.Անընդհատ ժողովրդին վախեցնելով ու զիջելով՝ ո՞ւր ենք հասնելու, և դա ժողովուրդը հասկանում ա։ Նիկոլ Փաշինյանն անընդհատ ասում էր՝ մեր խնդիրը մեր գենետիկ կոդն ա. բայց դա նրա կողմից մեր դեմ իրականացվող ծրագիր ա։

 

.Մեր դեմ օգտագործեցին համախմբվելու ունակության մեր ուժը:

 

.Ցավոք, մենք հաղթած ազգի երկիր չկարողացանք դառնալ։ Մենք, այո, պարտվել ենք, բայց ոչ մի պարտություն հավերժ չի, ուրեմն մենք չպետք ա էնպիսի զիջում անենք, որ հետո չկարողանանք վերադարձնել։ Նիկոլը հիմա ուզում ա դա անի, որ էլ երբեք չկարողանանք կորցրածը վերադարձնել: 

 

.Սփյուռքը այսօր լրիվ տարակուսած ա։ Նիկոլ Փաշինյանը էնքան ցաքուցրիվ ա խոսում, որ դժվար ա դրան մի բանով հակադրել, որովհետև զրոյին դժվար է ինչ-որ բան հակադրելը։

 

.Նիկոլի՝ Հիսուս Քրիստոսի հետ համեմատվելը ավելի շուտ հիվանդություն ա, քան ծրագիր։ 

 

.Ես աթեիստ եմ, բայց էս դեպքերից հետո հասկացա, որ Եկեղեցին ազգային հզոր կառույց ա, որ հայ եկեղեցականները պետականության դիրքերից են պաշտպանում երկիրը։

 

.Նիկոլ Փաշինյանը, իհարկե մեղսունա՛կ է, այո, նա հիվանդ ա, բայց անմեղսունակ չի՛, իրա մեջ Հիսուսի սինդրոմը տարօրինակ ա, և գուցե պատճառը իրա վախերն ա, և գուցե դրա մեջ ա գտնում բուժումը։ 

 

.Այո, ամենամեծ ռիսկը Ազգային երազանքի բացակայությունն ա։ Եթե խնդիրը դառնում ա պարզապես լավ ապրելը, նշանակում ա՝ ժողովուրդը ճգնաժամի մեջ ա։

 

.Չեն կարող բոլոր մարդիկ հավասար լինել. եթե ազնիվը հավասար ա անազնիվին, եթե քաջը հավասար ա վախկոտին, ուրեմն կյանքը դեգրադացիա ա ապրում, ուրեմն կյանքն անիմաստ ա։

 

.Այո՛, ես չեմ ների, կհայհոյեմ, ավելի վատ բան էլ կանեմ, այդ պարագայում ես դեմոկրատ չեմ կարող լինել, եթե Արցախը, հայրենիքը կորում ա, և մարդն ասում ա՝ ես դրանից երջանիկ եմ. կա բարոյական սահման, և էդ սահմանը Հայրենիքն ա:

 

.Պետք է առանցքը գտնենք, միավորվենք և վերածնվենք: