Հետևեք մեզ։

Իսրայելը պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար

09:44, 12 ապրիլ 2023
Իսրայելը պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար

  Իսրայելը պատրաստ է հարթակ տրամադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն։ Այս մասին Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հայտարարել է չորեքշաբթի օրը «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում։ «Եթե Ռուսաստանն ու Ուկրաինան ցանկանում են բանակցել, մենք միշտ պատրաստ ենք օգնություն ցուցաբերել: Մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, լավ հարաբերություններ ունենք Ուկրաինայի հետ»,- ասել է նա՝ պատասխանելով իսրայելական կողմի՝ հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին հարցին։  

Դիվանագետի խոսքով՝   միշտ սպասում են, որ այս իրավիճակը հանդարտվի, սակայն կողմերը պետք է հասկանան, թե ինչ են ուզում, որպեսզի խաղաղ բանակցություններ վարեն: Ըստ նրա՝ կարևոր չէ՝ Իսրայելը կամ մեկ այլ երկիր կմիջնորդի դրան: