Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը իր 2000-րդ պարեկությունն է իրականացրել սահմանամերձ շրջաններում։
Առաքելությունն իր թվիթերյան օգտահաշվում հայտնել է, որ դիտորդներին հանձնարարված էր մոնիթորինգ իրականացնել հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմից և զեկուցել իրավիճակը։
Նշվում է, որ առաքելությունը պարեկություն է իրականացնում 6 ուղղությամբ՝ Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունիի և Իջևանի հենակետերից։