Հետևեք մեզ։

Հայաստանը և Վրաստանը կվերսկսեն սահմանազատման աշխատանքները․ ըստ Կոստանյանի՝ դրա հիմքը ևս Ալմաթայի հռչակագիրն է լինելու

11:18, 11 ապրիլ 2024
Հայաստանը և Վրաստանը կվերսկսեն սահմանազատման աշխատանքները․ ըստ Կոստանյանի՝ դրա հիմքը ևս Ալմաթայի հռչակագիրն է լինելու

Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են վերսկսել սահմանազատման աշխատանքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Դրանք բավականին երկար ժամանակ դադար էին ստացել։ Երկու երկրներն էլ թարմացրել են սահմանազատման իրենց հանձնաժողովների կազմերը, բայց դեռևս նիստ տեղի չի ունեցել։ Բնականաբար, որոշակի տնային աշխատանք է կատարվում երկու կողմերում։ Հույս ունենք, որ չի ուշանա առաջին նիստը, դրա մասին հանրային պատշաճ հաղորդակցություն կապահովենք»,- ասաց Կոստանյանը։

Դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ Լոռու մարզից տարածք է զիջվելու Վրաստանին, փոխնախարարը արջագանքեց՝տեղի է ունենալու սահմանազատման գործընթաց, որի հիմքը լինելու է 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը։