Գիտեք, որ հայկական կողմը փոխանցել է խաղաղության պայմանագրի 8-րդ խմբագրությունը ադրբեջանական կողմին, այժմ սպասում է Ադրբեջանի արձագանքին։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի պատասխանին»,- նշել է Կոստանյանը։
Հարցին՝ ինչ ակնկալիքներ կան, փոխնախարարը արձագանքեց՝ ակնկալիքներ չկան, խնդիրն այն է, որ Ադրբեջանն ի վերջո որոշում կայացնի և համաձայնի երկու երկրների միջև ձեռք բերված սկզբունքներն արտացոլել խաղաղության պայմանագրում։